
Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում հրդեհ է բռնկվել. մեկնել է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ

Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ և ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:13-ին: Այրվել է մոտ 1 հա բուսածածկույթ և ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ: