
Վթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին. կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 11-ին, ժամը 00:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է.Դ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: