
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենա է կողաշջվել. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշջվել. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Ս.Գ.-ն և Գ.Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: