
Facebook-ը պատրաստ է 3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում նորությունների հրապարակման համար

Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը եւ Bloomberg-ը:
Դա կապված է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի:
Նշվում է, որ գործակալությունները կկարողանան իրենք ընտրել տեղեկատվության մատուցման ձեւը՝ Facebook-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը: Առայժմ հայտնի չէ, թե լրատվական գործակալությունները համաձայնել են արդյոք թույլատրագրելու իրենց կոնտենտը սոցցանցի համար: