Բաժիններ՝

2019 թվականը կարող է մտնել ամենատաք տարիների հնգյակը դիտարկումների պատմության մեջ. փորձագետներ

Հունիսին եւ հուլիսին Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի զգալի մարզեր ընդգրկած տաքության ալիքների հետեւանքով 2019 թականը կարող է մտնել ամենատաք տարիների հնգյակը՝ եղանակի եւ կլիմայի կանոնավոր դիտարկումների ընթացքում, իսկ 2015 – 2019 թվականները՝ կարող են կազմել ռեկորդային տաք հնգամյակ: Այս կանխատեսմամբ Ժնեւում հանդես է եկել Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ):

«ՕՀԿ-ն սպասում է, որ 2019 թվականը կմտնի ամենատաք տարիների առաջին հնգյակը դիտարկումների ընթացքում, իսկ 2015 – 2019 թվականները կդառնան ամենատաք հնգամյա ժամանակաշրջանը»,- հայտարարել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փետերի Տաալասը: Նա մատնանշել է «վտանգավոր ջերմաստիճանների տիրապության» վրա հասնելու սպառնալիքը՝ «մեր մոլորակի համար բազմաթիվ հետեւանքներով»:

Նա հիշեցրել էերկրորդ ամիսն անընդմեջ շարունակվող «աննախադեպ անտառային հրդեհների» մասին Արկտիկայում, որոնք ոչնչացնում են «կուսական անտառները», որոնք նախկիում կլանում էին ածխաթթվական գազը, իսկ այժմ իրենք են դարձել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուր:

«Սա բնավ գիտական ֆանտաստկայի սյուժե չէ, այլ կլիմայի փոփոխության իրականություն: Դա տեղի է ունենում այժմ, եւ իրադրությունն ապագայում կվատթարանա, եթե շտապ գործողություններ չձեռնարկվեն»,- եզրափակել է ՕՀԿ-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս