Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը կարևորում է Սևանի ափի որոշ վայրերում զբոսաշրջային ձեռնարկատիրության մակարդակը բարձրացնելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում, արձակուրդի վերջին օրը փոխանցել է Հայաստանում կատարած ճամփորդություններից ստացած տպավորությունները։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ժամանակ անցկացնել Հայաստանում, և թերևս սա է պատճառը, որ «այս տարի զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք»։

ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ սակայն, Սևանի ափին որոշ վայրեր կան, որտեղ «ձեռնարկատիրություն իրականացվում է դեռևս 1993-94-95 թվականների ձևերով և միջավայրում», և անհրաժեշտ է աջակցություն, որ այստեղ էլ «ձեռնարկատիրությունը մոտ լինի ժամանակակից չափանիշներին»։

Հուլիսի 16-ի գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում:

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել էր վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս