Բաժիններ՝

«Քննարկում ենք նաև՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարց». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման գնահատական լսելը հաճելի է:

Ասեմ նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ ասֆալտապատման աշխատանքները որակական ստանդարտներին չեն համապատասխանում, դրանց դիմաց վճարումներ չեն կատարվում եւ միջոցներ են ձեռնարկվում անորակ աշխատանք կատարած ընկերություններին պատժելու, կամ աշխատանքը որակական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Կոնկրետ Երեւան-Նոյեմբերյան հատվածում երկու այդպիսի մեծ կտոր կա: Նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում, որոնց արդյունքում անորակ աշխատանքներ իրականացնող ընկերությունները սնանկանան եւ հեռանան ասպարեզից:

Քննարկում ենք նաեւ՝ դիտավորյալ անորակ աշխատանք իրականացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հարցը»:

Չնայած ես ինքս որոշակի դժգոհություններ ունեմ ճանապարհաշինության ծրագրի իրականացման ընթացքի եւ որակի վերաբերյալ, նման…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 3. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս