Էշլի Յանգը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը դարձել է թիմի նոր ավագը: Այս մասին հայտարարել է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը:
«Յանգը թիմի նոր ավագն է: Նա կկրի ավագի թևկապը, երբ դուրս գա մեկնարկային կազմում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ցանկություն է հայտնել դառնալ թիմի ավագը: Նշվում էր նաև, որ ավագի դերի համար Սուլշերը դիտարկում է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը