Բաժիններ՝

«Մարդիկ, ովքեր ինձ փողոցում են տեսնում, ասում են՝ դու ավելի երիտասարդ ես թվում, դու ավելի կարճահասակ ես, դու ավելի նիհար ես». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր բնավորության մասին և բարձր է գնահատել իր աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»:

– Ինչո՞ւ է ձեր պահվածքը դաշտում և դաշտից դուրս այդքան տարբերվում:

– Երևի թե սա իմ սխալն է: Ես շատ փակ անձնավորություն եմ: Երբ ես աշխատում եմ, ինձ պետք է միայնակ լինել: Շատ դեպքերում ֆուտբոլի մարզիչը միայնակ անձնավորություն է: Նա մենակ է մնում իր մտքերի, որոշումների, զգացմունքների հետ: Այո, մարզիչը կարող է ունենալ օգնականներ, մարդիկ, ովքեր աշխատում են նրա հետ, բայց հիմնական խնդիրը որոշումն է, և դրա ընդունման համար պատասխանատու է միայն մեկ անձ:

Միգուցե դա իմ մեղքն է, որովհետև ես հակված եմ փակ լինելուն: Թերևս, իմ մեղքն է նաև այն, որ երկրպագուներն ինձ տեսնում են ընդամենը 90 րոպե: Նրանք տեսնում են իմ պահվածքը խաղի ընթացքում, ինչպես եմ ես ինձ պահում տեսախցիկների առջև: Մարդիկ, ովքեր ինձ փողոցում են տեսնում, ասում են՝ դու ավելի երիտասարդ ես թվում, դու ավելի կարճահասակ ես, դու ավելի նիհար ես: Տեսախցիկները շատ են փոխում պատկերը:

Կարդացեք նաև

Ես այն եմ, ինչ կամ: Ես չեմ խաղում: Ես հետևում եմ, թե ինչպես են նրանք խաղում, բայց ես ինքս դա չեմ անում: Ամեն ինչ բնական է: Երբ ես չեմ նշում գոլը պահեստայինների նստարանին, դա բնական է, քանի որ ես կենտրոնացած եմ կատարվածի վրա: Բնական է նաև, երբ ես ջրի շշեր եմ նետում, երբ ես դրանք խփում եմ: Դուք տեսնում եք, թե իրականում ինչ է կատարվում:

Եթե ժպտալու պատճառ ունենում եմ, ես ժպտում եմ: Ես սիրում եմ ժպտալ: Այս ամենը դժվար է բացատրել:

– Դուք աշխատեցիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2016 թվականին: Ձեզ քննադատում էին նաև 2017/18 մրցաշրջանից հետո:

– Կարող եմ ասել միայն, որ այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» դժվարին պահեր էին: Ես կարծում էի, որ Եվրոպա լիգայում տարած հաղթանակը լավ է, բայց պարզվեց, որ դա այդպես չէ՝ դատելով մարդկանց վերաբերմունքից: Երբ առաջնությունն ավարտեցինք երկրորդ հորիզոնականում, դա նույնպես ավելի մեծ հաջողություն էր, այնպես որ, ես կարող էի ասել, որ անում եմ ամեն ինչ, բայց չեմ ստանում արժանի վերաբերմունք:

Կարող եմ միայն խոստանալ, որ, երբ կունենամ նոր ակումբ, նոր նախագիծ, ես շատ ուրախ կլինեմ և մամուլի ասուլիսին կգամ հսկայական ժպիտով: Սա ես կարող եմ խոստանալ:

– Ինչո՞ւ եք դուք ձեզ անվանել  «Յուրահատուկ»:

– Երբ ես «Չելսիում» առաջին ասուլիսը տվեցի, նրանք ինձ հարցրին, թե արդյո՞ք ես պատրաստ եմ Պրեմիեր լիգային: Ես մտածեցի՝ ի՞նչ, դու կարծում ես, որ ես հենց այնպե՞ս եմ նվաճել Չեմպիոնների լիգան, որ ես ոչի՞նչ եմ:

Այսպիսով, ես մի փոքր զայրացա և ասացի, որ տոպրակի միջի ինչ-որ կատու չեմ, այլ յուրահատուկ եմ: Իսկ հետո դա պարզապես մնաց իմ մականունը: Բայց ոչ մի խնդիր չկա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս