
Խնամակալը տնից 4.700 եվրո գումար է գողացել

Հուլիսի 31-ին, ժամը 14.45-ին, ճանապարհային ոստկանության աշխատակիցները, Ֆրունզեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Որմնադիրների փողոցի բնակիչ, 35-ամյա մի կնոջ: Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացված, նույն փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ հորը խնամող կինը 2017 թվականից մինչև օրս տնից գողացել է 4.700 եվրո:
Կինը բացատրություն է տվել, որ ինքը գողացել է երկու հազար եվրո:
Նախապատրաստվում են նյութեր: