
ՊՍԺ-ն «Ռեալի» հետ քննարկում է Նեյմարի և Բեյլի փոխանակումը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է շարունակել կարիերան «Ռեալում»:
Ըստ The Independent-ի տվյալների՝ ակումբները քննարկում են 27-ամյա հարձակվողի փոխանակումը Գարեթ Բեյլի և հավելավճարի հետ:
Բրազիլացին մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից, իսկ մադրիդյան ակումբն առաջիկա մրցաշրջանում հույսեր չի կապում վալիացի ֆուտբոլիստի հետ և նոր ակումբ է փնտրում նրա համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը