«Ազատություն» ռադիոկայանը գրաքննել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը՝ ինքն իր դեմ. եթե Քոչարյանը քաղբանտրկյալ չէ, ուրեմն, ինքն էլ քաղբանտրկյալ չէր, հիմա էլ քաղաքական գործիչ չէ

Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:

Ըստ Փաշինյանի՝ 2008-ի մարտի 1֊ին Քոչարյանը տանկեր է հանել «ընդդիմադիր» դրսևորումների դեմ, ուրեմն, նա քաղբանտրկյալ չի կարող լինել։

Նույն հարցազրույցում Փաշինյանը ասում է, որ Սահմանադրական դատարանը վավերացրել է 1996-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները։ Փաշինյանը բազմիցս է ասել, որ 1996-ին ընտրությունները կեղծվել են։

Այո՛, Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվին ընտրությունները կեղծելուց հետո բանակ է մտցրել քաղաք և տանկերի թրթուրները շարժվել են «ընդդիմադիր դրսևորումների» վրա։ Ընդ որում, եթե վեճ կա, թե արդյոք բանակը մասնակցե՞լ է 2008-ի մարտի 1-ի բախումներին, ապա 1996-ի սեպտեմբերի 25-26-ի դեպքերի վերաբերյալ վեճ չկա, որ բանակը մասնակցել է քաղաքականությանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն է գեներալ Մանվել Գրիգորյանի կենացը խմում, թե ինչ ճիշտ են արել, որ բանակով ճնշել են ցույցերը ու նաև նա է հայատարարել, որ ընդդիմությունը 100 տոկոսով էլ հաղթեր, բանակը չէր ճանաչելու արդյունքները։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ․ Գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք « Ինքնիշխաններից շատերը, բռնակալությամբ յուրացնելով իշխանությունը, սկսում են միշտ խոսել ժողովրդի անունից, ». Սիմոն Բոլիվար

Gepostet von Geheni Araqel am Montag, 15. Juli 2019

Ուրեմն, 2008 թվին Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում, որ նախագահ դարձներ մեկին, ով 1996-ին տանկեր է մտցրել Երևան ու ճզմել ընդդիմության ընդվզումը։

Եզրակացություն՝ «ովքեր ասում են՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է (նախկինում էլ քաղբանտարկյալ), նշանակում է ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ուներ 2008-ի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե Քոչարյանը իրավունք չուներ, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի եղել և ինքն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչներ չեն կարող լինել»:

«Ազատություն» ռադիոկայանը գրաքննել է Նիկոլ Փաշինյանի խոսքը տեսագրության միջից կտրելով. «Սահմանդրական դատարանը վավերացրել է 1996-ից սկսած բոլոր ընտրակեղծիքները» խոսքը»։

Տեսանյութեր

Լրահոս