
ՊՍԺ-ն հրաժարվել է փոխարինել Նեյմարին Կոուտինիոյի, Ռակիտիչի և 40 մլն եվրոյի հետ

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
L’Equipe-ի տվյալներով, կատալոնական ակումբը 27-ամյա հարձակվողի համար առաջարկել է 40 միլիոն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինիոին և Իվան Ռակիտիչին:
Այնուամենայնիվ, այս առաջարկը մերժվել է փարիզեցիների կողմից, իսկ ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն դա չի համարել լուրջ և դիտարկման արժանի առաջարկ:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի ձեռքբերումից հետո «Բարսելոնան» Նեյմարի համար շատ գումար չի կարող առաջարկել, ուստի ցանկանում է իր խաղացողներին ներգրավել գործարքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կապտանռնագույնները գարնանն առաջարկել են ՊՍԺ-ին 40 միլիոն եվրո, ինչպես նաև Կոուտինիոյին և Ուսման Դեմբելեին:
Սիրարփի Աղաբաբյան