
«Կլոպի միակ սխալը «Լիվերպուլը» մարզելն է». Ռունի

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին:
«Յուրգենն այն մարզիչն է, որի հետ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է աշխատել: Հատկանշական է, թե որքան հաճելի է ֆուտբոլիստների համար, երբ նրանք մարզվում են նրա ղեկավարության ներքո: Մի անգամ հանդիպեցի նրան, նա հրաշալի անձնավորություն է:
Կլոպի միակ սխալը «Լիվերպուլը» մարզելն է: Նա մարզում է թիմը և հաջողություններ է գրանցում:
Ես խորապես հարգում եմ Կլոպին և նրա ձեռքբերումները: Ոչ միայն այս թիմում, այլ նրա բոլոր թիմերում: Նա իսկապես լավն է: Նրա լավագույն տարիները դեռ առջևում են»,- ասել է Ռունին:
Սիրարփի Աղաբաբյան