«…Նախորդների ժամանակ ԱԺ-ում գողականներ էին, այժմ՝ մանկապատանեկան խմբակն է նստած, բայց ինչպես նախկինում, այսօր էլ կան ադեկվատ կորիզներ: Ուղղակի նրանք փորձված էին, ճանապարհ անցած մարդիկ էին՝ կարողանում էին մի զանգով հարցեր լուծել, նորերը դա էլ չեն կարողանում»:
Իսկ ինչից է, որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ:
Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է:
Այսօր գործադիրը նիստում քննարկեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Հայաստանի խուլերի միավորման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ասելով, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը կեղծարարությամբ է ընտրվել:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:
Հրաժարվում եմ հասկանալ որևէ տրամաբանություն, որ կարող է դրված լինել թվով 6 տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական ավտոմեքենա տրամադրելու կառավարության որոշման նախագծի հիմքում:
Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, որ օրերս տեղի ունեցած վթարներից մեկով կա 7 զոհ, որից 6-ի մահն այրվածքների հետևանք է, և կան 3 ծանր վիրավորներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ։
Միացյալ Նահանգների Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը, որը պատասխանատու է ճանաչվել Կալիֆոռնիայի նահանգի արդի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի առաջացման համար, տարիներով չի նորոգել էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենարանները, ինչ էլ հանգեցել է աղետի:
20-րդ դարի կարևոր քաղաքական տեխնոլոգիաներից մեկը, որը կարողանում է ուսումնասիրել և, ինչո՞ւ ոչ, ազդել հանրային կարծիքի վրա, սոցհարցումների ինստիտուտն է:
Նույնիսկ չեմ փորձի հիմնավորել, որ ամիսներ առաջ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից գենդերային առաջնահերթությամբ ընտրված, ապա նույն Ժողովի առջև երդվելուց ու պաշտոնը ստանձնելուց հրաժարված, այդ մասին ԲԴԽ-ին գրավոր հայտնած դատավորը չի կարող այսօր հանկարծ մտափոխվել, երդվել, ու դառնալ ԲԴԽ «վստահելի» անդամ։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել՝ երեկ էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումների ու անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն համակարգում խափանման պատճառները:
Նախնական տվյալներով զբոսաշրջային Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
Հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած ավտովթարներին, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր եղան:
Երեկ կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ. ծրագիրը:
Մասնագետ բարեկամս ասաց, որ Սևանի կանաչելու պատճառը լճում ազոտի քանակության աճն է, որը մի քանի պատճառով է լինում։ Պատճառներից մեկն այն է, որ բնակավայրերի կոյուղիները ուղիղ կամ գետերով լցվում են Սևանը։
Կառավարության նիստը՝ ուղիղ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ իրանական կատերները փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրական նավը Որմզդի նեղուցում:
Հուլիսի 10-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ճնճղուկի ձագն ընկել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 48/3 շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասում գտնվող իր բնից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։
Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը եւ լինելու է միասնական նախաքննական մարմին: