Գտեք թալանչիներին

Լրագրող-հրապարակախոս Վահան Իշխանյանն երեկ գրել էր. «Մասնագետ բարեկամս ասաց, որ Սևանի կանաչելու պատճառը լճում ազոտի քանակության աճն է, որը մի քանի պատճառով է լինում։ Պատճառներից մեկն այն է, որ բնակավայրերի կոյուղիները ուղիղ կամ գետերով լցվում են Սևանը։

Սովետական տարիներին նախագծվել էր կառուցել Սևանում կոլեկտոր՝ կոյուղաջրերի մաքրման հաստատություն. աշխատանքները սկսել էին, սակայն չավարտվեցին։ Կհիշեք, որ Սևանի շուրջ հսկա խողովակներ էին դրված, որոնք պիտի միմյանց զոդվեին կոլեկտորի աշխատանքի համար։

Այդ խողովակները թալանվեցին, ինչ-որ մեկը հավաքեց, ծախեց, հարստացավ։ Ո՞վ է թալանել, խնդրեմ՝ պարզեք։ Իսկ լճի կանաչումը կանխելու ձևը կոլեկտորի կառուցումն է»։

Եվ ուրեմն կամ թալանչիներին է պետք գտնել, որ խողովակները բերեն կամ վնասը փոխհատուցեն, կամ էլ երևի թե նոր կոլեկտոր է պետք կառուցել։

Հետաքրքիր է պատկան մարմինների կարծիքը այս հարցի շուրջ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031