Հոգով «ընդդիմադիր» ընտանիք. Նաիրի Սարգսյանը ՀՀԿ-ի նախարարի օգնական է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։

Մինչդեռ նախօրեին «մամուլի դեմ» ասուլիս հրավիրած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին տարիներին իրենք ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել ու պայքարել են նախկին իշխանության դեմ։

Հավանաբար, պատգամավորը ցանկացել է ասել, որ իրենք հոգով են եղել ընդդիմադիր, եւ եղբայրն օգնել է նախարարին, սակայն հոգու խորքում մերժել է նրան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031