Բաժիններ՝

«Արսենալը» կգնի ևս մեկ երիտասարդ ֆուտբոլիստի

«Սենթ-Էտյենի» պաշտպան Ուիլյամ Սալիբան մոտ է «Արսենալ» տեղափոխությանը:
Լոնդոնյան ակումբը 18 տարեկան ֆրանսիացուն կստորագրի 30 միլիոն եվրոյով և կկնքի հինգ տարվա պայմանագիր:

Լոնդոնցիների ղեկավարությունը որոշել է, որ ֆուտբոլիստին կտա վարձակալության իր հարազատ ակումբում առաջիկա մրցաշրջանի համար:

Լիգայի 16 հանդիպումներում Սալիբան վաստակել է մեկ դեղին քարտ: Նա հասցրել է խաղալ Ֆրանսիայի մինչև 16 և մինչև 20 տարեկանների հավաքականներում:

Ավելի վաղ «Արսենալը» հայտարարել էր «Իտուանոյի» հարձակվող Գաբրիել Մարտինելիի տեղափոխության մասին:

Բրազիլիայի առաջնության 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031