Բաժիններ՝

Հունական կոտլետներ՝ կեֆտեդես. խնձորը և անանուխը թարմության համ են հաղորդում ուտեստին

Բաղադրիչներ

1. Կաթ – 120 մլ
2. Խոզի աղացած միս – 350 գ
3. Տավարի աղացած միս – 350 գ
4. Չորացրած անանուխ – 0.5 թ/գ
5. Մաղադանոս – 1 փունջ
6. Ձու – 2 հատ
7. Խնձոր – 1 հատ
8. Սոխ – 1 հատ
9. Բուսայուղ՝ տապակման համար

Պատրաստման եղանակը

1. Հացը լրջել կաթի մեջ:

2. Մաքրած խնձորն անցկացնել խոշոր քերիչով:

3. Սոխը մանրացնել:

4. Մաղադանոսը մանր կտրատել:

5. Մսային զանգվածին ավելացնել հացը՝ կաթի հետ միասին, խնձորը, սոխը, մաղադանոսը, անանուխը և ձվերը: Համեմեղ աղով և պղպեղով:

6. Ստացված մսային զանգվածից սալորի չափի գնդեր ձևավորել:

7. Բուսայուղով լի սոտեյնիկի մեջ բոլոր կողմերից տապակել կոտլետները, այնուհետև փակել կափարիչը, իջեցնել կրակը և 7 րոպե շոգեխաշել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս