Բաժիններ՝

Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հարցը, կարծես, փակված է

Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալը դառնում է շատ հավանական:

Բանակցությունները արագ են ընթանում և, ըստ Diario Sport-ի, կատալոնացիները պետք է զբաղվեն վճարումների կառուցվածքով և այն խաղացողներով, որոնք կարող են ընդգրկվել գործարքի մեջ:

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Նեյմարը բանավոր համաձայնության են եկել բրազիլացու՝ կատալոնական ակումբ վերադարձի վերաբերյալ: ՊՍԺ-ի հետ բանակցությունները առաջ են շարժվում, և բրազիլացու տեղափոխությունը ժամանակի հարց է:

Հիշեցնենք, որ Telefoot-ը պնդում էր, որ փարիզյան ակումբի նախագահը չի քննարկում առաջատարի վաճառքը այլ ակումբների հետ:

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հեյլիֆին արդեն խոսել է հարձակվող Նեյմարի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:

«Ես ուզում եմ տեսնել այս թիմում խաղացողների, ովքեր պատրաստ են ամեն ինչ տալ ակումբի համար, պաշտպանել այս շապիկի պատիվը և աջակցել այս ակումբի նախագծին:

Նրանց հետ, ովքեր չեն ցանկանում դա անել կամ չեն հասկանում դրա նպատակը, մենք հանդիպում ենք և շփվում: Կան պայմանագրեր, որոնք պետք է հարգվեն, բայց մեր գերակայությունն այժմ տրվում է մեր նախագծին:

Ոչ ոք Նեյմարին չի խնդրել պայմանագիր ստորագրել: Ոչ ոք չի ստիպել նրան անել դա: Նա եկել է ՊՍԺ՝ լավ հասկանալով ամեն բան, ինչի համար նա անում է դա»,- ասել է ֆրանսիական ակումբի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 27-ամյա բրազիլացուն վաճառել:

Ըստ տեղեկությունների՝ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել 27-ամյա բրազիլացուն, եթե կատալոնական ակումբը վճարի 130-150 մլն եվրո և գործարքում ներգրավի ևս երկու ֆուտբոլիստի՝ ըստ ՊՍԺ-ի ցանկության:

Վերջին օրերին ֆրանսիական մամուլը ևս գրում է, որ բրազիլացին պնդում է իր ներկայիս ակումբին, որ պետք է հեռանա:

Նեյմարը տեղափոխվել էր ֆրանսիական ակումբ 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս