Խնայեք Ձեր ժամանակը. ամռան ամենապարզ սանրվածքները
Ոչ ոք այնպես չի հասկանում սանրվածքներից, ինչպես հոլիվուդյան ոճաբանները: Այս պրոֆեսիոնալները օգնում են աստղերին փայլել ոչ միայն կարմիր գորգին, այլ նաև առօրյա կյանքում, երբ հռչակավոր մարդիկ ցանկություն չունեն ժամեր ծախսել լավ սանրվածք ունենալու համար: Վարսերի մասնագետներ Քրիսթին Էսսը, Բրիթանի Սալիվանը, Ջեննի Չոն և Դոմ Սիլին վստահեցնում են. եթե ցանկանում եք տպավորիչ սանրվածք ունենալ, շատ ժամանակ և միջոցներ չեն պահանջվի: Վարսերին գեղեցկություն հաղորդելու լավագույն միջոցը չոր շամպունն է. այն մազերին թարմ տեսք է հաղորդում: ELLE-ը ներկայացնում է պարզ սանրվածքներ, որոնք կիրառելի կլինեն ամառային արձակուրդների ժամանակ:
Պոչ՝ հավաքված գլխաշորով 
Անտեսանելի մազակալներով հավաքված մազեր 
Մալվինա + արտահայտիչ մազակալ 
Ժապավենով հավաքված վարսեր 
Անփույթ Մալվինա՝ հավաքված մազակալներով 
Պարզ փնջիկ՝ հավաքված ժապավենով 
Փնջիկ-մալվինա 
Մալվինա՝ հավաքված թավշյա ժապավենով 
Թույլ «Ձիու պոչ» 
Եզրակով սանրվածք 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

