Բաժիններ՝

Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է

Ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից դեպի Թուրքիա ուղևորությունների ամրագրումների թիվը զգալիորեն աճել է։  Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР) տեղեկացրել է, որ ռուս զբոսաշրջիկներն այս ամառ առավել հաճախ նախընտրել են հանգստանալ Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

2018թ․ համեմատ այս տարի թուրքական տուրերի ամրագրումները թիվը Ռուսաստանում ավելացել է շուրջ 10-15 տոկոսով։

Մասնավորապես 2019թ․ առաջին 5 ամսում Անթալիա է մեկնել 1 մլն 249․757 ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են, որ ամռան ամիսներին շուրջ 6 մլն ռուս զբոսաշրջիկ կմեկնի Թուրքիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս