Արմեն Սարգսյանը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ:

Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930