«Այստեղ Գյուղնախարարության դերը պետք է կայանար նրանում, որ պարզապես վերահսկեր այդ գործընթացը, գյուղացին ժամանակին ստանար սուբսիդավորումն ու տեսներ, թե ի՞նչ բերք ենք սպասում, իրացներ դա»:
Դատարանի վճռով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:
Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում մայրաքաղաքում։
Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:
Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը: Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել:
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։
Վաշինգտոնում ավարտվել են «Արդարություն Կիպրոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) 35-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները։
«Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներկայացնում է արձակագիր Ռաֆայել Նահապետյանի տարբեր ժամանակահատվածներում գրված լավագույն պատվածքները: Վերնագիրը սիմվոլիկ է՝ փորձ է արվում մոռացությունից փրկել արձակագրի շատ արժեքավոր գործեր:
Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղարդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր այգին բենզին են լցրել ու այրել:
Կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի կառավարության ծրագրին, ոչ թե ինքնանպատակ որոշես՝ մե՞կ նախարարություն ունենալ, թե՞ տասնհինգ, այլ՝ քանի ոլորտ կարևորում ես, այդ ոլորտներն առնվազն պետք է ունենան նախարարություններ։
Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության տակից դուրս չեկած, 2008-ի 10 մարդու սպանությունները չբացահայտած, Ռոբերտ Քոչարյանի ոդիսականը չավարտած՝ իշխանությունը 2016-ի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծում: Գուցե դա պատասխանն էր Նուր Սուլթանում Պուտինի հետ Փաշինյանի չհանդիպելու, որ անոնսել էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը մայիսի 27-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Հունիսի 8-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 8-13-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում:
Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Արաբկիր. դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։
Հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Նշվում է այն թեզը, որ դատական համակարգում արմատական և կտրուկ քայլեր է պետք կիրառել, այսպես կոչված՝ վեթինգ իրականացնել: Ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգում համոզմունք կա, որ վեթինգից խուսափելու լավագույն ձևն ինքնավեթինգն է:
«Փաստ» թերթը գրում է. «Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին: «Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է:
«Այստեղ տարբեր ոլորտների հայտնի դեմքեր են հավաքված։ Լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա տարբեր հարթակներում, նոր գաղափարներ, նոր ծրագրեր կյանքի կոչվեն»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Հունիսի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին գտնվող հանդիսությունների սրահի դիմաց Մեծամորի 23-ամյա բնակիչը, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել:
Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը երեկ դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով: Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան:
Անցած ամսվա դատական նիստում մենք հրապարակեցինք ընդամենը մի քանի ցուցմունքներ, որոնցից պարզ դարձավ, որ քննչական խումբը, մեղմ ասած, դատարկ, մեղադրանքը չհիմնավորող ցուցմունքներ է ձեռք բերել, միաժամանակ չի հարցաքննել բազմաթիվ առանցքային վկաների, որոնց ցուցմունքները որոշիչ նշանակություն կարող էին ունենալ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու կամ հերքելու համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:
«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը: