 
                        Մերկելը վերահաստատել է աջակցությունը «Հյուսիսային հոսք-2» նախագծին
 
                                    ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով գերմանական արդյունաբերության դաշնային միության՝ Բեռլինում ընթացող խորհրդաժողովում, հայտարարել է, որ պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման անհրաժեշտությանվերաբերյալ գերմանական արդյունաբերության դիրքորոշումը։
Մերկելի խոսքով՝ միջուկային եւ ածխային էներգետիկայից հրաժարվելը «նոր պլանավորում է պահանջում մեր էներգետիկական քաղաքականության, մեր էներգաօգտագործման մեջ, որոնք մենք կառաջարկենք մինչեւ տարվա վերջը՝ նպատակ ունենալով երաշխավորել էներգաապահովման անվտանգությունը»:
«Դա պահանջում է, որ մենք անցում կատարենք գազին՝ որպես էներգակրի, եթե մենք հրաժարվում ենք միջուկային ու ածխային Էներգետիկայից: Ուստի ես միշտ հանդես եմ եկել հօգուտ այն բանի, որ, բացի Ուկրաինայով տարանցումից, կարող է կառուցվել «Հյուսիսային հոսք-2»-ը՝ որպես գազատար, եւ այստեղ մենք համակարծիք ենք»,-ասել է Մերկելը՝ դիմելով դահլիճին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        