Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդին» համաշխարհային կարգի ավելի շատ խաղացողներ են պետք». Նանի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Նանին, ով այժմ հանդես է գալիս «Օռլանդո Սիթիի» կազմում, կարծիք է հայտնել անգլիական ակումբում տիրող իրավիճակի մասին:

««Մանչեսթեր Յունայթեդին» համաշխարհային կարգի ավելի շատ խաղացողներ են պետք: Այդ ժամանակ դաշտում կփոխվի տրամադրությունը: Ես հիշում եմ՝ ինչպես մենք նախկին գլխավոր մարզիչ Ալեք Ֆերգյուսոնի հետ շատ խաղերում լավագույն կերպով չէինք ներկայանում, մեզ մոտ չէր ստացվում գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, բայց 15 րոպե անց մենք սրտանց էինք խաղում և գոլեր խփում:

Մենք վազում էինք, պայքարում յուրաքանչյուր գնդակի համար: Այդ ժամանակ մենք արդյունքների էինք հասնում: Նրանք պետք է ավելի մեծ ցանկություն ունենան դաշտում պայքարը հաղթելու, յուրաքանչյուր գնդակի համար:

Ես շարունակում եմ հետևել թիմին: Ես տխրում եմ ակումբի, ֆուտբոլիստների համար: Գուցե հաջորդ մրցաշրջանում նրանք ավելիին կարողանան հասնել»,- պորտուգալացուն է մեջբերում Omnisport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս