![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է». Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է
![](https://168.am/wp-content/uploads/2019/05/Nikol-9.jpg)
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը, և սա գործադիրի վերջին նիստն է այս կազմով:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, նաև նրանց, ում հետ այլևս չեն շարունակի աշխատել: Ն.Փաշինյանը նշեց, որ թվում է, թե փոփոխությունները չափից ավելի երկար քննարկվել են, վերլուծվել, դիտարկվել են:
«Մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է, և համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք, որ մենք ինքներս էլ առանձնապես գոհ չենք, և մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը, նաև ի վերջո, պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի համար, որ նախանշված է կառավարության և «Իմ քայլը» դաշինքի ծրագրում»,- ասաց Ն.Փաշինյանը: