
Արթուր Վանեցյանը՝ վեթինգի մասին

Եթե անհրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն, այդ թվում՝ ԱԱԾ-ն, և եթե պետք լինի՝ ԱԱԾ-ի ղեկավարը։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վեթինգի մասին լրագրողների հարցին։
Նախկին համակարգում աշխատելու մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան Արթուր Վանեցյանն ասաց.
«Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի Առաջին անրապետության հիմնադրման 101-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:
Զարուհի Դիլանյան