«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում Ford Transit-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում. Shamshyan.com

Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դանդաղել էր և այն բացվեց, երբ ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները շրջեցին ավտոմեքենան և տեղափոխեցին անվտանգ վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս