Բաժիններ՝

Ցուցադրվել է «Վայրի Արևմուտքի աշխարհի» երրորդ եթերաշրջանի թրեյլերը

HBO հեռուստաալիքն իր պաշտոնական YouTube-ալիքում ներկայացրել է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» երրորդ եթերաշրջանի թրեյլերը։

Հոլովակը նվիրված է սերիալի նոր հերոսին, որին մարմնավորել է Ահարոն Փոլը («Ամեն գնով»): Թրեյլերում նաեւ հայտնվել է Էվան Ռեյչել Վուդը, որը Դոլորեսի դերակատարն է: Երրորդ եթերաշրջանի պրեմիերան պլանավորված է 2020 թվականին:

Ավելի վաղ Deadline հրատարակությունը հայտնել է, որ «Վայրի Արեւմուտքի աշխարհի» նոր եթերաշրջանում չարագործին կմարմնավորի Վենսան Քասելը: Սակայն նրան չեն ցուցադրել թրեյլերում: Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերին: Այն պատմում է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» ֆուտուրիստական ժամանցային պարկի մասին, որտեղ ապրում են անդրոիդներ, որոնց հետ այցելուներին թույլատրված է անել ինչ ցանկանում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

https://www.youtube.com/watch?time_continue=88&v=deSUQ7mZfWk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս