
Լյակազետը խոսել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ իր հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը:
«Դա ինձ համար հաճելի է»,- ասել է Լյակազետը:
Հիշեցնենք, որ ամռանը կատալոնական ակումբը ցանկանում է գնել ֆրանսիացի ֆուտբոլիստին:
Սակայն «Արսենալը» ցանկանում է նոր պայմանագրեր առաջարկել Ալեքսանդր Լյակազետին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել երկու հարձակվողներին շաբաթական մոտ 250 հազար ֆունտ:
Օբամեյանգը մինչև 2021 թվականը պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ` շաբաթական 190 հազար ֆունտ աշխատավարձով, իսկ լոնդոնցիները մտադիր են երկարաձգել պայմանագիրը ևս 2 տարի: Լյակազետի պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան