Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ երկրին հասցված վնասը գնահատել են մոտ 1 տրլն դոլար
Լեհաստանն ավարտել է այն վնասի հաշվարկումը, որը հանրապետությանը հասցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ հատուկ պատրաստված հաշվետվությունում այն գնահատել է շուրջ 1 տրիլիոն դոլար:
Մայիսի 13-ին Sieci հրատարակությունում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է հանրապետությունում կառավարող՝ «Օրենք եւ արդարություն» կուսակցության պատգամավոր Արկադիուշ Մուլարչիկը, որը գլխավորում է այն փորձագետների խումբն, որոնք զբաղվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից երկրին պատճառված վնասի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ռեպարացիաներ ստանալու հարցով։
Քաղաքական գործիչը չի նշել ստույգ թիվը, որը հիշատակված է փաստաթղթում, բայց պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այն գերազանցում է արդյոք 1 տրիլիոն դոլարը, նշել է.
«Դուք մոտ եք»: «Կարող եմ ասել, որ մեր հաշվարկներն զգալիորեն գերազանցում են այն գումարը, որը հայտարարվել էր պատերազմից անմիջապես հետո»,- ասել է Մուլարչիկը՝ հիշեցնելով, որ 1947 թվականին պատրաստված պատերազմական կորուստների մասին հաշվետվությունում Լեհաստանի վնասը գնահատված է այն ժամանակվա 48 միլիարդ դոլար, ինչն այսօր կազմում է շուրջ 850 միլիարդ դոլար:
Ինչպես տեղեկացրել է պատգամավորը, առաջիկա օրերին հաշվետվությունը կներկայացվի երկրի ղեկավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: