Բաժիններ՝

«Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ Մանվելն իսկապե՞ս նման բան է արել, թե՞ ոչ». ազատամարտիկ  

«Մենք 2014-2015թթ. ստեղծեցինք «Ազատամարտիկների դաշինքը», քանի որ «Երկրապահն» իր տեղում, դիրքում չէր: Քննադատում էինք «Երկրապահին» ու իշխանությանը,  ասում էինք՝ դարձի եկեք,  ժողովրդին դեմքով կանգնեք, ոչ թե թալանեք, լափեք, ժողովուրդն էլ դառնա կամիկաձե»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Վովա Առաքելյանը:

«Հուսով ենք, որ նորը չի նմանվի առաջվա «Երկրապահին», երկրորդ՝ ես մինչև հիմա չեմ հասկանում՝ Մանվելն իսկապե՞ս նման բան է արել, թե՞ ոչ: Ճիշտ ա, Մանվելն ինձ շատ վատություններ է արել, ասենք՝ դատարան պետք էր թուղթ ներկայացնել, ինքը ինձ չէր տալիս, բայց ես իր նման չեմ վերաբերվում: Ես միշտ ասել եմ՝ Մանվելը մենակ կերա՞վ: Նույն Արայիկ Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը… դրանք Մանվելի կողքին են եղել: Իմ կարծիքով, եթե Սասուն Միքայելյանն ընդդիմադիր ճամբարում լիներ, նրան չէին ընտրի ԵԿՄ նախագահ այս նույն մարդիկ»,- հավելեց նա:

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գևորգ Տեր-Գևորգյանն էլ նկատեց.

«Մենք նշել ենք, որ «Երկրապահը» քաղաքական գործընթացների մեջ ներգրավելը, կուսակցության կցորդ դարձնելը ճիշտ չէ: Մինչև վերջին համագումարն առաջարկում էինք կոլեգիալ կառավարման համակարգ կիրառել: Մտածում էինք՝ դա միակ տարբերակը կարող էր լինել՝ «Երկրապահից» դուրս մնացած տղաներին համախմբելու համար: Դա չստացվեց»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս