
Մահացել է ռուս կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը

85 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային եւ ռուս նշանավոր կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Կռիլատովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Հայրիկը վախճանվեց այսօր առավոտյան հիվանդանոցում: Նա հիվանդ էր երկկողմանի թոքաբորբով»,- ասել է կոմպոզիտորի դուստրը:
Կռիլատովն ավելի քան 160 ֆիլմերի եւ մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ է: Նա գրել է «Թեւավոր ճոճանակ» («Էլեկտրոնիկի արկածները»), «Գեղեցիկը հեռու է» («Կին-հյուր ապագայից»), «Անտառի եղջերուն» («Ա՜խ, այդ Նաստյան») եւ այլ կինոնկարների երգերի երաժշտությունը: Կռիլատովը ՌԴ Կոմպոզիտորների միության, Կինեմատոգրաֆիստների միության եւ Թատերական գործիչների միության անդամ էր: