«Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Հայաստանի և Արցախի միասնականության հարցը կասկածի չի՞ դրվում, Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

«Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի պատասխանել այն հարցին, որ մեր զինվորը պատշաճ ուտելիք չի ունեցել, իսկ իր ընտանիքի անդամները միլիարդատեր են եղել, ես չեմ կարող իր հետ միասնական լինել, չեմ կարող ներել»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ.

«Եթե «միասնականությունը  4 հոգի» է, դա իրենց խնդիրն է: Մինչև իրանք ժողովրդից թալանածը չեն վերադարձրել, ի՞նչ միասնական: Չկա տենց միասնականություն, չի լինելու, բացառված է»:

«Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն: Եվ չկա որևէ ուժ այսօր երկիր մոլորակի վրա, որ կարողանա ՀՀ գործերին միջամտել, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է»,- հավելեց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին, որի մասին խոսելով՝ մինչ այդ ասել էր ՝ ինչո՞ւ նման միջնորդություն չեն արել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի համար, կամ՝ եթե Արցախի հերոսներին չի կարելի ձերբակալվել, հնարավոր է, որ Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիներին որևէ հերոս ձերբակալված չի՞ եղել: Փաշինյանը հարցադրում արեց, թե ո՞րն է սկզբունքը՝ ում մեղքն է ավելի ծա՞նր։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031