Բաժիններ՝

Անհնարինը հնարավոր է. «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին և դուրս եկավ ՉԼ եզրափակիչ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում տեղի ունեցավ անհնարին թվացող մի բան. «Բարսելոնա»-ն արտագան խաղում 4:0 հաշվով պարտվեց և «Լիվերպուլ»-ը դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին խաղակեսի մեկնարկային րոպեները երկու թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին: Հանդիպումն 7-րդ րոպեին «Լիվերպուլ»-ը Օրիգի գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: «Բարսելոնա»-ն առաջին կեսում առավելություն ուներ, սակայն մրցակցի դարպասը գրավել չէր հաջողվում: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստների ձգտումները շատ ակնհայտ էր և 54-րդ րոպեին Վիլնալդուն կրկնապատկեց հաշվի տարբերությունը, իսկ 2 րոպե անց եռապատկեց այն՝ դառնալով դուբլի հեղինակ: Իսկ ահա հանդիպման վերջնամասում օգտվելով կատալոնական ակումբի պաշտպանների անփույթ խաղից Օրիգին խփեց նաև 4-րդ գոլը:

«Բարսելոնա»-ն, որ առաջին խաղում հաղթել էր 3:0, երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով դուրս մնաց Չլ-ից և «Լիվերպուլ»-ը անհնարինը հնարավոր դարձնելով դուրս եկավ եզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս