Մսով պիրոգ՝ ընդամենը 10 րոպեում
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ձու – 2 հատ
2. Աղ – 05. թ/գ
3. Ալյուր – 1 բաժակ
4. Մածուն – 1 բաժակ
5. Սոդա – 0.5 թ/գ
Միջուկի համար
1. Աղացած միս – 300 գ
2. Սոխ – 2-3 հատ
3. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Մածունը խառնել սոդայի հետ և թողնել 5 րոպե:
2. Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները և լավ խառնել: Թխման համար նախատեսված տապակը յուղապատել և լցնել խմորի կեսը:
3. Միջուկի համար սոխը մանր կտրատել և խառնել աղացած մսի հետ, ավելացնել աղ և պղպեղ:
4. Ստացված զանգվածը լցնել խմորի վրա և վրան լցնել խմորի երկրորդ մասը:
5. Նախապես տաքացրած 170 աստիճան ջեռոցում պիրոգը պետք է թխել 40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը