 
                        Twitter-ի օգտատերերը կկարողանան մեդիաֆայլեր ավելացնել ռեթվիթներում
 
                                    Twitter-ը օգտատերերին թույլ է տվել ոչ միայն տեքստեր, այլեւ ֆոտոներ, տեսանյութեր եւ գիֆեր ավելացնել ռեթվիթներում: Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:
Այդ գործառույթը հասանելի է Android, IOS հավելվածներում եւ կայքի շարժական տարբերակում: Ինչպես պատմել են Twitter-ում, նորամուծության ներդրման համար խնդրել էին բազմաթիվ օգտատերեր:
Պորտալը կարծում է, որ նորամուծությունը կբերի հարթակում մուլտիմեդիա-կոնտենտի ակտիվ տարածման: Այդ կերպ, ինչպես նշում է TechCrunch-ը, մշակողները մտադիր են ավելացնել այն ժամանակը, որն օգտատերերն անցկացնում են Twitter-ում եւ, հետեւաբար, գովազդից ստացվող եկամուտները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        