Բաժիններ՝

«Չնայած 8,6 տոկոսի արտահանման ծավալի կրճատմանը, այս փուլում էական մտահոգությունների պատճառ չեմ տեսնում». նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով 2019 թվականի առաջին չորս ամիսներին նախարարության կողմից իրականացրած աշխատանքները, տեղեկացրեց, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ երեք ամիսների ընթացքում 6,5 տնտեսական ակտիվություն կա, որը միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին՝ որոշ դեպքերում՝ բարձր, որոշ դեպքերում՝ ցածր ցուցանիշներով:

«6,5 տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալի 2 տոկոս աճը, որը համեմատաբար ցածր է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից: Սա բացատրվում է նրանով, որ նախ՝ մենք ունենք լեռնահանքային ոլորտի արտադրանք, որտեղ կա 20 տոկոսի անկում, ինչն էլ ունի երկու պատաճառ:

Առաջինը՝ մետաղի միջազգային գներն ավելի ցածր են, քան նախորդ տարի, սրան զուգահեռ՝ արագ է աճել մշակովի արդյունաբերությունը, մեր գնահատականներով՝ առնվազն 7-8 տոկոսով, ինչը նշանակում է, որ մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքային ռեսուրսների վրա, այլ ենթադրում են վերջնական արտադրանք, բավականին լավ տեմպերով են աճում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության աճի վրա ազդել է նաև ծառայությունների մատուցման ցուցանիշը՝ երեք ամիսների ընթացքում՝ 17,3 տոկոս:

Կարդացեք նաև

Նախարարի փոխանցմամբ, այստեղ աճում են երկու ուղղություններ, դրանք ֆինանսական, զբոսաշրջության հետ կապված ծառայություններն են:

«Ներքին առևտրաշրջանառությունը նույնպես աճել է, այստեղ ունեցել ենք 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն, որը նախորդ տարիների համեմատ համադրելի ցուցանիշ է: Մենք սպասում ենք, որ տարվա ընթացքում այստեղ կրկին կլինեն ակտիվ բարձր ցուցանիշներ:

Շինարարության ծավալի աճը նախորդ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում կազմել է 18 տոկոս, գյուղատնտեսությունն էլ ունեցել է նույն ծավալը, ինչ նախորդ տարի` արտահանումը կրճատված է եղել 8,6, ներմուծումը` 3,1 տոկոսներով»,- հավալեց նախարարը:

Ըստ նախարարի՝ արտահանման ոլորտում խոշոր նվազում արձանագրած ուղղություններից մի քանիսը վերաբերում են լեռնահանքային արտադրանքին:

Այս տարվա առաջին երեք ամիսների տվյալներով, խտանյութի արտահանման ոլորտում, նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ, արտահանումը նվազել է մոտ 51 մլն դոլարով, որից 28, 1 դոլարը վերաբերում է խտանյութի արտահանման նվազմանը:

Նախորդ տարվա առաջին երեք ամիսների համեմատ կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը, ինչը կրում է սեզոնային բնույթ:

Նվազում է արձանագրվել նաև ծխախոտի արտադրության և արտահանման ոլորտում, ինչը, նախարարի խոսքով՝ կվերականգնվի՝ այդպես են նրան հավաստիացրել: Փայլաթիթեղի արտահանման առումով նույնպես նվազում է եղել՝ նախորդ տարվա համեմատ 400 դոլարով:

«Չնայած այն հանգամանքին, որ մենք վերջին երեք ամիսների տվյալներով ունեցել ենք արտահման ծավալի 8,6 տոկոսի նվազում, հավատում ենք, որ տարին ամփոփելու ենք որոշակի աճով, տարեկան ծրագրով նախատեսված է 7-8 աճ, բայց էական մտահոգությունների պատճառ այս փուլում չեմ տեսնում»,- ընդգծեց նախարարը:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս