Բաժիններ՝

Facebook-ը՝ խոշոր փոփոխությունների շեմին

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ելույթ ունենալով ընկերության համաժողովին հայտարարել է՝ ընկերությունը փոխում է զարգացման ուղղությունը առցանց «հրապարակին» ավելացնելով մասնավոր վայրեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ի հավելում առցանց «հրապարակի», մեզ անհրաժեշտ են նաեւ առանձնասենյակների առցանց տարբերակներ, որտեղ մարդիկ կարող են առցանց առանձնազրույցներ ունենալ, փոխանակել մտքեր կամ վճարումներ կատարել, որի մասին մյուսները չեն տեղեկանա»,- ասել է նա:

Մեկ միլիարդից ավելի օգտատեր ունեցող Facebook-ը վերջերս քննադատության է ենթարկվում օգտատերերի մասնավոր տվյալների անբավարար պաշտպանվածության համար: Մարկ Ցուկերբերգի խոսքով, մոտ ժամանակներս Facebook-ն ավելացնելու է մասնավոր հաղորդագրությունների եւ տվյալների մասնավոր փոխանակման հնարավորությունները, թույլ տալով մարդկանց առցանց առանձնազրույցներ ունենալ, ճիշտ այնպես, ինչպես իրական հյուրասենյակներում:

Հանրային ոլորտի աշխատակիցները սակայն, չեն դժգոհում «Facebook՝ առցանց հրապարակ» տարբերակից: Ռուբի Գայլենը նշում է, որ ի շնորհիվ Facebook-ի նրանք կարող են իրենց հաղորդագրությունը հասցնել մեծաթիվ մարդկանց:

Ընդհանուր առմամբ Մարկ Ցուկերբերգը հավատացած է՝ Facebook-ն աշխարհում դրական դեր է խաղում.

«Մենք թույլ ենք տալիս մարդկանց կիսվել մյուսների հետ ոչ միայն իրենց կյանքի շրջադարձային պահերին այլեւ առօրյա հարցերում ստանալ էմոցիոնալ աջակցություն, կատակել, ստանալ միասնականության զգացողությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս