Բաժիններ՝

Թուրքիան և Իրաքը պատրաստվում են նոր սահմանային անցակետ բացել

Թուրքիայի և Իրաքի միջև նոր սահմանային անցակետ կբացվի։ Այս մասին հայտարարել է Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Հաշիմ էլ-Անին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Մայրաքաղաք Բաղդադում կազմակերպված «Թուրքիա-Իրաք շինարարական ֆորումի» շրջանակներում լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես ասել է․

«Այս խնդրի հետ կապված կազմվել են մի քանի կոմիտեներ՝ արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների և մաքսային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքները շարունակվում են, դրական առաջընթացներ կան և կարծում եմ, որ անցակետը շուտով կբացվի»։

Իրաքի առևտրի նախարարը նշել է, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները բավական զարգացած մակարդակի վրա են, 2018թ․ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 13 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930