«Կհետևեմ Զիդանին երկրպագուի նման». Մբապե
ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն, Լիգայի 1-ի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո, հերքել է լուրերը` Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:
«Ես դեռ այստեղ եմ և մասնակցում եմ այս նախագծին:
Շատ լավ է, որ կրկին Զիդանը «Ռեալում» է: Կհետևեմ Զիդանին երկրպագուի նման: Կհետևեմ նրան, թիմին, նրա կատարած աշխատանքին՝ որպես նրա ֆուտբոլի երկրպագու»,- ասել է Մբապեն:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մի քանի շաբաթ առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հանդիպել էր՝ խոսելու մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին հայտնում է OK Diari-ի և El Chiringuito-ի լրագրող Էդուարդո Ինդան:
«Զիդանը խոսել է Մբապեի հետ, և ֆուտբոլիստը հայտնել է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հեյլիֆին խնդրել է նրան մնալ: Սա դժվար իրավիճակ է, բայց եթե խաղացողը քայլ անի… Երկու տարի առաջ նա մտադրվել էր տեղափոխվել Մադրիդ:
Գործարքի մեջ կարող են ընդգրկվել երկու մադրիդիստներ` Իսկոն և Խամես Ռոդրիգեսը: Մբապեն «Ռեալի» կազմում կստանա մոտ 40 միլիոն եվրո»,- ասել էր Ինդան:
Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի պլանները, կարծես թե, փոխվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը Մբապեին համարում է այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակը և պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 280 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան