Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին հայտնել է Forbes հանդեսը:
«Բիլ Գեյթսի կարողությունն այս շաբաթ գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը: Դա տեղի է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու է ապրիլի 24-ին)»,-ասված է հաղորդագրության մեջ:
Forbes-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն, Գեյթսի կարողությունը գնահատվում է 100,61 մլրդ դոլար: Միլիարդատերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն Է մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից հետո, որի կարողությունը կազմում է 152,95 մլրդ դոլար եւ որը, Forbes հանդեսի վարկածով, 2018 թվականի մարտին բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշի առաջին հորիզոնականը, առաջ անցնելով Գեյթսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: