Ուղիղ եթերի 2 ժամերի ընթացքում Փաշինյանը Դավիթ Սանասարյանի մասին չխոսեց. հարց տվող չեղավ. Factor.am
Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը. երկու ժամվա ընթացքում վարչապետը պատասխանեց ամենաշատ լայքեր հավաքած 20 հարցի:
Հնչեցին հարցեր Նորագավիթի մաքսատանը կատարված միջադեպի, երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, Սերժ Սարգսյանին մինչ այս պահը մեղադրանք չառաջադրելու, անցումային արդարադատության իրականացման, հաշմանդամություն ունեցող անձնաց համար կյանքի որակը բարելավելու, երկրում աշխատանք գտնելու համար քաղաքացիներից պահանջվող չափանիշների ու այլ թեմաների վերաբերյալ:
Factor.am-ի հաղորդմամբ՝ երջին երկու օրերի կարևոր իրադարձություններից մեկի՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի, նրա լիազորությունների կասեցման համար ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդության վերաբերյալ չհնչեց ո՛չ հարց, ո՛չ պատասխան: