«Եկել եք էստեղ, ոնց որ յառմռկա եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք… ծրագրից խոսացեք, ի՞նչ ունեք էս ժողովրդին ասելու»

«Ձեզ ի՞նչ պետք ա` մեր խմբակցությունից քանի հոգի են ելույթ ունենում: Եթե էդքան մոտ եք մաթեմատիկային, պարոն Հովակիմյան, ձեր խմբակցությունը 88 հոգի են, քանի՞սն են ելույթներ ունենում: Եկել եք էստեղ, ոնց որ յառմռկա եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք… ծրագրից խոսացեք, ի՞նչ ունեք էս ժողովրդին ասելու, ի՞նչ տնտեսական ծրագիր ունեք, ի՞նչ սոցիալական խնդիրներ եք լուծելու, ի՞նչ եք եկել ստեղ շորերի անվանումներ տալիս: Հա, գիտենք, դուք էլ ունեք էդ շորերից»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:

Ըստ նրա՝ իրենք մշտապես հանդիպում են ժողովրդի հետ, իսկ իշխանական պատգամավորները խոսում են «Ֆուլ Հաուսից»:

«Իմ քայլի» պատգամավորները տեղից վրդովված աղմուկ բարձրացրեցին:

«Հըլը, սուս մնա»,- նետեց Պետրոսյանը:

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը պահանջեց չափի մեջ մնալ. «Անհարմար է, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս մարդուն անվանարկել՝ առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ելույթ ունեցավ… դուք առաջին անգամ էնքա՜ն բան չեք արել ձեր կյանքում: Պետք ա ձեր չափը ճանաչեք: Չի կարելի այսպես մարդկանց անվանարկել: Նորից եմ ասում՝ սա վերջին դեպքը լինի: Եվ ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո այլևս մեր խոսակցությունը այլ կերպ կլինի: Կա՛մ մենք իրար հարգում ենք, կա՛մ վերջացնում ենք էս թատրոնը: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասել»:

Տեսանյութեր

Լրահոս