Բաժիններ՝

Հաքերները փորձել են հարձակում իրականացնել Բելգիայի ԱԳՆ ցանցի վրա

Հաքերներն ապրիլի 15-ին փորձել են կոտրել Բելգիայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցը: Այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Կարլ Լագատյեն:

Նա տեղեկացրել է, որ հաքերային հարձակման փորձից հետո ու դրա կանխման նպատակով որոշում է կայացվել իզոլացնել ցանցն ու համակարգը վերագործարկել:

Լագատյեն նշել է, որ Բելգիայի ԱԳՆ համակարգչային ցանցն անջատվել է բոլոր երկրներում, ու հաքերներին չի հաջողվել մուտք գործել առանձին սերվերներ:

Ցանցի աշխատանքների վերականգնման համար պահանջվելու է 72 ժամ:

ԱԳՆ-ից հրաժարվել են հայտնել, թե որտեղից է եղել հաքերային հարձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930