
«Երկար տարիներ Մեսսին ստիպում է բարդ բաներին թվալ հեշտ». Ինիեստա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով խաղում է «Վիսել Կոբայի» կազմում, խոսել է Լիոնել Մեսսիի խաղի մասին:
«Երկար տարիներ Մեսսին ստիպում է բարդ բաներին թվալ հեշտ: Դրան քիչ մարդիկ են ունակ: Դա բարդ է, բայց նա միշտ ինչ-որ նոր բան է ցուցադրում:
Կարիերայի մեծ մասը ես խաղացել եմ նրա հետ մի թիմում: Ես տեսել եմ, թե ինչպես է նա մարզվում և հանդես գալիս: Ես հնարավորություն եմ ունեցել վայելել, երբ նա ինչ-որ նար բան է արել:
Մեսսին ունիկալ է: Կարելի է տեսնել, թե որքան արտասովոր է Մեսսին, երբ նա պարզապես դիպչում է գնդակին»,- ասել է Ինիեստան:
Սիրարփի Աղաբաբյան