Օփրա Ուինֆրին 2 մլն դոլար կնվիրաբերի Պուերտո Ռիկոյի վերականգնմանը. People
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին խոստացել է 2 մլն դոլար նվիրաբերել ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությանն օգնություն ցուցաբերելու ծրագրին, որին լուրջ վնաս է հասցվել տարերային աղետների հետեւանքով: Այդ մասին հայտնել է People հանդեսը:
Ինչպես նշում է հրատարակությունը, գումարի կեսը, ինչպես սպասվում է, ծախսվելու է Պուերտո Ռիկոյի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու նախագծերի, ինչպես նաեւ երկրի ենթակառուցվածքի վերականգնման համար: Երկրորդ կեսը կուղղեն Պուերտո Ռիկոյի մշակութային ժառանգության պահպանման ծրագրին: Ուինֆրին հայտարարել է, որ իր համար օրինակ է դարձել «Համիլթոն» մյուզիքլի ստեղծողը՝ ամերիկացի դրամատուրգ Լին-Մանուել Միրանդան:
Նա այս տարի ավելի վաղ մյուզիքլը ավելի քան 20 անգամ բեմադրել է Սան-Խուանում, որը Պուերտո Ռիկոյի վարչական կենտրոնն է: Ստացված միջոցների մի մասն ուղղվել է կղզի պետությունում մշակութային հաստատությունների ֆինանսավորմանը: Միրանդան հայտարարել է, որ անչափ ջերմորեն է վերաբերվում Պուերտո Ռիկոյին, քանի որ այնտեղ են լույս աշխարհ եկել իր ծնողները:
Ուինֆրին համարվում է ԱՄՆ-ի ամենանշանավոր եւ հարուստ հանրային դեմքերից մեկը: Forbes հանդեսի վերջին գնահատումների համաձայն, նրա կարողությունը հավասար է մոտավորապես 2,5 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: