Բաժիններ՝

«Որպես Զիդանի երկրպագու՝ ուրախ եմ, որ նա վերադարձել է «Ռեալ». Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է իր կարծիքը Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզչի պաշտոն վերադարձի մասին:

«Ես «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ, բայց որպես Զիդանի երկրպագու՝ ես շատ ուրախ եմ, որ նա վերադարձել է, քանի որ ֆուտբոլը Զիդանի կարիքն ունի: «Ռեալի» և նրա երկրպագուների համար դա լավ է: Սակայն այլ ակումբների համար դա լավ չէ, քանի որ թիմը Զիդանի հետ շատ ուժեղ է, միշտ հաղթում է, և նրանց դեմ խաղալը շատ դժվար է:

Իմ ապագա՞ն: Սա այն թեման չէ, որ ես հիմա ուզում եմ խոսել: Որոշ լուրեր կան, բայց ես դեռ մեկ ամիս ունեմ «Չելսիում»:

Լավ կլինի, եթե մրցաշրջանի ավարտին մենք հաղթենք Եվրոպա լիգայում և հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում խաղանք: Մենք պետք է ամեն ինչ անենք, հետո կտեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ստացվում»,- ասել է Ազարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս