
Միք Ջագերը հաջողությամբ է տարել սրտի արհեստական փականի փոխարինման վիրահատությունը. Billboard

Բրիտանական The Rolling Stones ռոք-խմբի վոկալիստ Միք Ջագերը հաջողությամբ է տարել սրտի արհեստական փականի փոխարինման վիրահատությունը: Ինչպես ապրիի 4-ին հայտնել է Billboard հանդեսը, այս պահին նա Նյու Յորքի կլինիկաներից մեկում վերականգնվում է վիրահատական միջամտությունիրց հետո։
Հրատարակությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, ճշտում է, որ 75-ամյա ռոք-երաժիշտը տակավին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, սակայն իրեն լավ է զգում: Հանդեսի տվյալներով՝ Ջագերը կարող է դուրս գրվել արդեն մեկ շաբաթից: Ըստ որում, ինչպես ավելի վաղ հայտնել է Drudge Report պորտալը, սպասվում է, որ Ջագերը լիովին կվերականգնի իր առողջությունը եւ վերստին բեմ դուրս կգա միայն ամռան կողմերը:
Ապրիլի 1-ին Ջագերը Twitter-ում հայտնել էր, որ The Rolling Stones-ը հետաձգել է համերգային շրջագայությունն ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքներով: Ապրիլի 20-ից մինչեւ հուլիսի 29-ը խումբը պետք է 17 համերգներ տար Մայամիում, Չիկագոյում, Դենվերում, Վաշինգտոնում, Սիեթլում, Ֆիլադելֆիայում եւ այլ քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ: